Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան կտրամադրի Դոնի Ռոստովում ու Կրասնոդարում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել հյուպատոսությունը ։

«Կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ»,- նշված է հայտարարության մեջ:

☎️+7/863/253-67-45
☎️+7 (961) 408 - 44 - 23( WhatsApp/Viber)

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.