Արցախում COVID-19-ի դեպք չի գրանցվել․ նոր մեկուսացվածներ չկան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Այս պահի դրությամբ չկան նաև նոր մեկուսացված անձինք։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.