Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. NEWSru.co.il

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով: Այս մասին հինգշաբթի հայտնել է Kan պետական ռադիոկայանը` վկայակոչելով նախարարի գրասենյակի հայտարարությունները:

Ըստ այդ տեղեկությունների` կորոնավիրուս է ախտորոշվել նաեւ Լիցմանի կնոջ մոտ: Նշվում է, որ նախարարը կշարունակի իր աշխատանքը տնից` բժիշկների վերահսկողության ներքո, փոխանցում է NEWSru.co.il-ը:

Իսրայելում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը չորեքշաբթի երեկոյան աճել է մինչեւ 6.092` մեկ օրում ավելանալով 710-ով, մահվան դեպքերի թիվը հասել է 25-ի: Հրեական պետության առողջապահության նախարարության տվյալներով` 95 հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր, առողջացել է 241 մարդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.