ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել. Իզվեստիա

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:

«Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ այս տվյալները տրամադրել է Ջոն Հոփքինսի համալսարանը: Աշխարհումվարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:
 
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.