Գորիսում Mitsubishi Pajero-ն գլորվել է հարակից փողոց եւ բախվել ծառի. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ՃՈ հաշվառման-քննական բաժին տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել դեպի Առաքելյան փողոց և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.