Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 36 նոր դեպք. Ռոյթերս

Ապրիլի 1-ի դրությամբ Չինաստանում նկատվում է նոր տիպի կորոնավիրուսային դեպքերի անկում: Գրանցված նոր դեպքերն էլ հիմնականում բերովի են այլ երկրներից: Այս մասին հայտնում է Ռոյթերսը:

Աղբյուրի փոխանցմամբ մարտի 31-ին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 36 նոր դեպք: Բոլոր նոր դեպքերը բացառությամբ մեկի բերովի են: Լոկալ նոր դեպքը գրանցվել է Գուանգդոնգ նահանգում:

Ընդհանուր առմամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածները 81 554-ն են, 3 312-ը մահվան ելքով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.