Փրկարարները մարել են Ոսկևան գյուղում բռնկված հրդեհը

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 29-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության Ոսկևանի խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել են խոտածածկույթ (մոտ 15 քմ) և չբնակեցված տան շքամուտքի փայտյա հատակը (մոտ 10 քմ):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.