Օլիմպիական խաղերը կկայանան 2021թ ամռանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր որոշել է, թե երբ են կայանալու Տոկիոյի օլիմպիական խաղերը, որը հետաձգվել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով: Այդ մասին հայտնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Միջազգային օլիմպիական և Պարալիմպիկ կոմիտեները, Ճապոնիայի կառավարությունն ու Տոկիոյի քաղաքապետարանն այսօր համաձայնեցրել են 2020թ-ից 2021թ տեղափոխված օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը: Տոկիոյի

օլիմպիական խաղերը կկայանան 2021թ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը», - նշված է ՄՕԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ճապոնիայի վարչապետի հետ բանակցելուց հետո ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց օլիմպիական խաղերի հետաձգման մասին: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումն եմ ողջ աշխարհում, որի պատճառով հետաձգվել էին վարկանիշային բազմաթիվ մրցաշարեր:

Թոմաս Բախը հեռախոսակապի ժամանակ շնորհալակություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին,

ովքեր աջակցել են խնդրի լուծմանը։ Նա հույս է հայտնել, որ ՄՕԿ-ը օլիմպիական խաղերի կազմոմիտեի, Ճապոնիայի և Տոկիոյի կառավարության հետ համատեղ եկող տարի կկարողանա անցկացնել խաղերը, և այդպիսով կհաջողվի հաղթահարել իրենց առջև ծագած աննախադեպ մարտահրավերը:

Նշենք, որ բոլոր այն մարզիկները, ովքեր արդեն նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգրեր, կպահպանեն իրենց տեղերը։ Հայաստանն այս պահին ունի չորս ուղեգիր՝ 2 հունահռոմեական ըմբշամարտից, մեկական՝ մարմնամարզությունից և բռնցքամարտից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.