Բաժին : Իրադարձային
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը, «Իմ քայլը» խմբակցության կողմից 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո, քվեարկության դրեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված նախագծերը։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել
անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ ասաց, որ այս նախագիծը բովանդակային վերահսկողություն չի ենթադրում։ Նա նշեց, որ խմբակցությունը առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկի նախագծերի փաթեթին, բայց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ կանի, ապա քննարկումների արդյունքում վերջնական որոշում կկայացնի։