Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ հեռավար կրթության մասին:

«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.