Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, նաև՝ 14-ամյա երեխա

 

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 19:00-19:30-ի սահմաններում տարբեր տրամաչափի զնատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

 
Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Լուրերին» ասել է, որ պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ:

 
Հեղինակ` Մայա Խաչատրյան
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.