100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից

Կառավարությունը 100,000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձեւով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։

Կառավարության արտահերթ նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կանանց:

«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչեւ 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է եւ այս դեպքում՝ եւս նա պետք է օգտվի աջակցությունից:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը մեկ այլ դեպք նշեց, որ ասենք կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում: Վարչապետը նկտեց, որ նման շեշտադրում պետք չի անել, որովհետեւ դա որոշակի չարաշահումներ դուռ կարող է բացել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.