Թուքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի

Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է ermenihaber-ը:
 
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7.286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք։
 
Նախարարը նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։
Քոջան քաղաքացիներին զգուշացրել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։
 
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3․629 և մահվան 75 դեպք:
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին։ 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.