ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով. interfax.ru

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրեն հայտնի է նախագահի աշխատակազմում կորոնավիրուսով վարակման միայն մեկ դեպք, եւ այդ մարդը չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես տեղյակ եմ մի դեպքի մասին, այսինքն՝ ես կարող եմ հաստատել մեկը։ Երկրորդի մասին ինձ հայտնի չէ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով:

Նախօրեին՝ մարտի 26-ին, Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս» - ին հայտնել են, որ կառավարության աշխատակազմի աշխատակցի մոտ կասկածել են կորոնավիրուս, նրան ուղարկել են կարանտին:

«Նրա հետ շփված բոլոր աշխատակիցները հսկողության տակ են։ Բոլոր այն վայրերում, որտեղ նա գտնվել է վերջին օրերին, իրականացվել է ախտահանում»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.