«Հայաստանի Հանրապետություն»․ «Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նոր կորոնավիրուսի հարուցած տնտեսական խնդիրների եւ դրանց հաղթահարման եղանակների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է աշխատենք տնտեսության այն օղակների ուղղությամբ, որոնք կարելի է զարգացնել, ասեմ, որ այդպիսի ոլորտները շատ են:

Հայաստանի պարագայում բնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է, այսինքն, այդպիսի վտանգ մեզ չի սպառնում, եթե ճիշտ կազմակերպենք գյուղատնտեսական աշխատանքները, գյուղատնտեսության ոլորտը, ապա անպայման կարող ենք պետություն-մասնավոր հատված եւ նաեւ փորձագիտական հանրություն կապ ստեղծել:

ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան լուրջ մասնագետներ, որոնք կարող են օգնել պետությանը մշակելու ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլեր, այլեւ համապարփակ ագրարային քաղաքականություն՝ հստակ թիրախներով:

Եթե դրան հավելենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը պանդեմիան կարող է շրջանցել, որովհետեւ առանձնապես մեծ չեն շփումները եւ էլի բազմաթիվ ոլորտներ, կարծում եմ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում կարող ենք կանխատեսել, բայց ոչ անկում: Հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, տնտեսական աճ կարող ենք գրանցել, եթե ճիշտ կազմակերպվի ամեն ինչ եւ ինքնակազմակերպվենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.