«Հայաստանի Հանրապետություն»․ Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձանագրվել, որոնց համար վարչական տույժի  կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը:

ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝  պարետատանը կից ձեւավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր  նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը:

Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաեւ համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա  տեղեկատվության պահանջը: 

Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ  հանրապետության ԶԼՄ դաշտը եւ սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսեւորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է:

Պատմության դժվար ճամանակահատվածներում  միասնաբար հանդես գալու այս երեւույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.