Գողթ գյուղի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 26-ին, ժամը 21:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Պ.) ընթացքի ժամանակ բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:09-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.