Սյունիքում 52-ամյա տղամարդը բռնաբարել է նախկին կնոջը

Սյունիքում 52-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել նախկին կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 14- 15-ին ու միայն 2020 թվականի մարտին տղամարդը դատապարտվել է:

Քննության տվյալներով` 2019թ. օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում նա գնացել է նախկին կնոջ տան մոտ, և երբ վերջինս աշխատանքի գնալու նպատակով բացել է բնակարանի դուռը, նրան հրելով մտել է ներս, բանալիով փակել դռան փականը, բռնության գործադրմամբ գցել հատակին, բարձով փակել բերանն ու բռնաբարել: Բռնի սեռական ակտից հետո նախկին ամուսինը կնոջ հետևից գնացել է մինչև աշխատանքի վայր` ճանապարհին փորձելով հարթել տեղի ունեցած միջադեպը, առաջարկել վերականգնել ընտանիքը ու մերժում ստացել:

Այսքանից հետո նա նորից գնացել է նախկին կնոջ տան մոտ եւ սպասել վերջինիս վերադարձին: 2019թ. օգոստոսի 15-ին` ժամը 04:00-ի սահմաններում, կինը վերադարձել է տուն, եւ բջջային հեռախոսը վերցնելու պատրվակով տղամարդը համոզել ու մտել է նրա բնակարան, ինչից հետո անմիջապես փակել է մուտքի դուռը, քաշքշելով հանել կնոջ հագուստները, եւ կրկին բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունեցել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով: Դատարանում նախկին ամուսինն ընդունել է առաջադրված մեղադրանքն ու խնդրել արագացված դատաքննություն կիրառել, ինչը բավարարվել է:

Դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.