«Սասնա ծռերի» հրապարակային հարցումը Պարետին եւ Առողջապահության նախարարին
Հարգելի պարոնայք
Տարաբնույթ տագնապալի տեղեկություններ են շրջանառվում Արցախում վիրուսային հիվանդությունների համաճարակային ֆոնի առկայության վերաբերյալ։
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը, այդ տեղեկությունների ստուգումը և ստուգման արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը դառնում է ազգային անվտանգության հրամայական։
Վերը նշվածի հաշվառմամբ, խնդրում ենք
պատասխանել հետևյալ հարցերին. 1) ս.թ. մարտի 23-ին՝ մեկ օրվա ընթացքում, Ստեփանակերտի հիվանդանոցում գրանցվե՞լ է արդյոք թոքաբորբով հիվանդ 60 անց տարիք ունեցող չորս քաղաքացու մահ, 2) եթե այո, ապա ի՞նչն է եղել նրանց հիվանդության պատճառը, 3) Արցախում կա՞ն արդյոք թոքաբորբով հիվանդացության բազմաթիվ դեպքեր։
Միևնույն ժամանակ՝ իրավապաշտպան և այլ շահագրգիռ կազմակերպություններին խնդրում ենք իրենց հերթին ստուգել վերը նշված տեղեկությունները և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։
Հարգանքով՝
"Սասնա Ծռեր" համահայկական կուսակցության քարտուղարություն»։