Ոստիկանները Գյումրու համայնքապետարանի աշխատակցին պահանջած փողը վերցնելու պահին բռնել են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Գյումրու բնակիչը հրավիրվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում տալու։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցը պահանջած 100 դոլարը ծրարով ստանալու պահին բռնվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին։ Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.