Գործարարները 500 միլիոն դրամ են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար . Մհեր Գրիգորյան

«Այո, հայ գործարարները միասնական հաշվին, որը այդ նպատակով բացվել էր, փոխանցել են տարբեր չափի գումարներ», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ի պատասխան Արման Բաբաջանյանի հարցի, թե արդյո՞ք մեր հարուստ մարդիկ կամ նախկին օլիգարխները, ովքեր այսօր էլ առաջատար դիրքեր են զբաղեցնում, դիմել են կառավարությանը իրենց աջակցությունը հայտնելու համար։ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ կուտակվել է շուրջ 500 միլիոն դրամի գումար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.