Եթե այդ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել ու չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են. Փաշինյան

Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարները հետաձգենք, սակայն հարց է առաջանում պետական աշխատողների կամ ապահովված խավի կոմունալ վճարների գանձումն ինչու պետք է հետաձգվեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կոմունալ ծառայությունների աշխատակիցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անջատումներ չեն լինի։ Փաշինյանն ասաց, որ այս մասին ավելի վաղ չէին հայտնում, որովհետև չէին ուզում, որ այս պայմանավորվածությունն օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան։

«Առաջին օրվանից առաջնային հարցերից մեկը, որով պարետը զբաղվել է, դա է եղել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով նման պայմանավորվածություն ենք ձեռք բերել, բայց իմ կոչն ու խնդրանքն է, որ նրանք, ովքեր վճարում կատարելու հնարավորություն ունեն՝ դրանք չուշացնեն, քանի որ այդ կերպ ավելի վատ վիճակում են դնում վճարելու հնարավորություն չունեցողին»,-ասաց վարչապետը։

Պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե որոշ մարդկանց գազն անջատել են, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե այդ մարդը 2 մլն դրամի գազ է սպառել ու չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են։ Ենթադրվում է չէ՞, այն մարդն, ով մեկ ամսում 2 մլն-ի գազ է սպառել, համապատասխան փող ունի։ Իսկ եթե անապահով խավի դեպքում են անջատել, այո, կմիացնեն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.