Չարթերային չվերթով Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղեւոր

Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն հայտնել է, որ SkyUp ուկրաինական ընկերության չարթերային չվերթով Ուկրաինայից Հայաստան են մեկնել 62 ուղևոր, որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։

Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.