ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգ է Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերով

Զանգվածային լրատվության միջոցներով ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ։

Խոսքը Թուրքիայի Բարթըն շրջանում հրապարակային գործունեություն ծավալող «Ժողովուրդ» (Halk) և «Կողմնացույց» (Pusula) թերթի 7 լրագրողի, այդ թվում թերթի հիմնադրի և խմբագրի մասին է, որոնք ձերբակալվել էին կորոնավիրուսի համավարակի թեմայով տեղեկություն լուսաբանելու պատճառով, փոխանցում է ermenihaber-ը:
 
Դեզիրը թեմայի շուրջ նշել է․ «Ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում։ Հանրությանը կարևոր տեղեկություններ են հաղորդում, պայքարում կեղծ լուրերի տարածման դեմ և համավարակի մասին հանրօգուտ հարցերի շուրջ տեղեկույթ տրամադրում»։ 
 
Դեզիրը ԵԱՀԿ անդամ պետություններին ցանկացել է հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ իրականցվող ցանկացած հրատապ միջոցառում պետք է լինի համաչափ և խտրականությունից զերծ։
 
Նշենք, որ ձերբակալված լրագրոներն արդեն ազատ են արձակվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.