Արսենալը դեմ չէ վաճառել Մխիթարյանի ամբողջ տրանսֆերը

«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

Daily Express-ի հաղորդմամբ, հռոմեական թիմի ղեկավարությունը լրջորեն մտադրված է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջ իրավունքը: Աղբյուրի փոխանցմամբ լոնդոնյան ակումբը դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել, հայտնում է armsport-ը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու՝ թիմի մտադրության մասին։
 
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.