Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 110-ի

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 110-ի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», - գրել է նա ֆեյսբուքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.