Մարտի 1-ից մինչ օրս թեժ գիծը ստացել է 14000-ից ավել զանգեր. Առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսի վարակի թվերն ամբողջ աշխարհում աճում են և մարտի 16-ի դրությամբ ունենք 167 000-ից ավել լաբորատոր հաստատված դեպք 3200 մահվան ելքով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը ձեռնարկում է միջոցառումներ նվազեցնելու այն դեպքերի քանակը, որը կարող է գրանցվել երկրում։

«Այս պահի դրությամբ ՀՀ-ում ունենք 52 հաստատված դեպք։ Երեկ կատարվել է 105 թեստ, որի արդյունքում դրական դեպքերը հայտնաբերվել են։ 52 դեպքից երկուսի մոտ է ախտորոշվել միջին ծանրության թոքաբորբ և սիմպտոմատիկ բուժում է իրականացվում։ Մնացած հիվանդները հիմնականում ախտանիշներ չունեն կամ թեթև ջերմություն են ունենում ընթացքում, բայց բոլորի առողջական վիճակը բավարար է գնահատվում»,-ասաց Առողջապահության փոխնախարարը։

Անդրադառնալով նախարարության կողմից կատարվող աշխատանքներին` Լենա Նանուշյանը կարևորեց թեժ գծի ստեղծումը, որի միջոցով նախարարությունը կարողանում է բնակչության համար իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Փոխնախարարի խոսքով մարտի 1-ից մինչ օրս 14 հազարից ավել զանգ է ստացվել. «Հիմնական հարցերը եղել են ախտանիշների, փոխանցման ուղիների վերաբերյալ»,-նշեց Լենա Նանուշյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.