Կարանտինային ռեժիմը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագծերը շուտով շրջանառության մեջ կդրվեն

Կարանտինային ռեժիմը խախտելու համար պատասխանատվություն սահմանող կոնկրետ նախագծերը մշակվել են։ Դրանք շուտով շրջանառության մեջ կդրվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

«Խոսքը գնալու է և’ վարչական, և քրեական պատասխանատվության մասին՝ կախված իրավախախտման բնույթից և վտանգավորությունից»,-ասաց փոխնախարարը։

Վահե Դանիելյանն անդրադարձավ նաեւ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ապրում է Էջմիածնում և այժմ աշխատում է հեռահար։

Հարցին արդյոք նա թեստավորվել է, թե ոչ՝ Վահե Դանիելյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով Ռաֆիկ Գրիգորյանը չի թեստավորվել և դրա կարիքը չկա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.