Գերմանիա-Իտալիա ֆուտբոլային ընկերական հանդիպումը չեղարկվել է

Ֆուտբոլի Գերմանիայի և Իտալիայի հավաքականների ընկերական խաղը չեղարկվել է:

Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Որոշման համար հիմք է ծառայել ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսը: Ընկերական հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ին Նյուրնբերգում:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.