Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ երկրում անհրաժեշտություն է հայտարարել արտակարգ իրավիճակ, սակայն իշխանությունները դրանից խուսափում են, քանի որ «Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն»։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչու՞ է ձգում վարչապետը։

Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ է տալիս նաեւ էֆեկտիվ կառավարումով բարձրացնել իշխանությունների իմիջը, կանխելով վտանգները եւ ներկայացնելով նրանց որպես «ուժեղ» կառավարիչներ, ում իրոք կարելի էր վստահել երկիրը։

Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար ե’ւ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, ե’ւ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։

Ուստի միակ բացատրությունն այն է, որ Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն։ Ժողովրդի առողջության եւ պետության կայունության հաշվին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.