Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Մոգո» կազմակերպությունը 1 ամիս վարկային արձակուրդ կտրամադրի

«Մոգո ՈՒՎԿ»-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Այս մասին տեղեկացնում է «Մոգո» կազմակերպության ֆեյբուքյան էջը:

«Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով»,- նշված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.