Աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը՝ նախկին իշխանությունների

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է.

«Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանություններ դեմ, Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է, նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտեռեշը կոչ է անում որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայոհայնք է, միտինգին գոռում է «Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։ Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։

Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են թե քանի տարեկան է, բայց արդեն հայտնի է որ իր պատմության ընթացքում սենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.