2020թ օլիմպիական խաղերի կրակը վառվեց

Հունաստանի Օլիմպիա վայրում այսօր տեղի է ունեցել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը։

Կորոնավիրուսի պատճառով միջոցառմանը մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ: Ներկա են եղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, «Տոկիո-2020»-ի  կազմկոմիտեի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ավանդույթի համաձայն ջահի փոխանցումավազքի պատիվը տրվել է  հույն մարզիկներին, սակայն առաջին անգամ դրա մեկնարկը վստահվել է կին  մարզուհու` օլիմպիական չեմպիոն, հրաձգուհի Աննա Կորակակին:

Նա կվազի մինչև ժամանակակից խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ Դե Կուբերտենի հուշարձանը, որից հետո ջահը կհանձնի Ճապոնիան ներկայացնող մարզիկին: Օլիմպիական կրակը մինչև ապրիլի 19-ը կմնա Հունաստանում, որից հետո նոր կուղևորվի ճապոնական կղզիներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.