Կազմավորվել են Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականները

Երևանում անցկացվեցին ՀՀ սամբոյի 2020թ. երիտասարդական և պատանեկան առաջնությունները:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի  որոշմամբ միջոցառումը հայտնի պատճառով կայացավ առանց հանդիսականների: Մրցագորգ դուրս եկան շուրջ 200 մարզիկ – մարզուհիներ: Նրանք ներկայացնում էին Հայաստանը և Արցախը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
 
Մրցակարգով պատանեկան ստուգատեսում հաղթողներ ճանաչվեցին տղաների 10 և աղջիկների 7, իսկ երիտասարդականում` համապատասխանաբար 8 և 6 քաշային կարգերում:
 
Առաջնության արդյունքներով կազմավորվեցին ՀՀ պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն Բուլղարիայում նախատեսված Եվրոպայի առաջնություններին / ապրիլի 9 – 13 –ը /:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.