Նախարարության ներկայացուցիչը սպառնալիքներ է հնչեցրել. ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակից

ՁԻԱՀ-ի կենտրոնի արդեն նախկին աշխատակիցներն այսօր նույնպես բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց։ Նրանք դեմ են որոշմանը, ըստ որի, ՁԻԱՀ-ի կենտրոնը պետք է միացվի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին։ 

Այսօր, բողոքի ակցիայի ժամանակ ազատման դիմում գրած աշխատակիցները հայտնել են, որ մինչ դիմում գրելը ճնշումների են ենթարկվել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարի կողմից։

«Տնօրենի ԺՊ-ն ասել է, որ ցուցակ ներկայացվի, թե որ աշխատակիցներն են բողոքի ակցիա իրականացրել։ Երբ 2018թ-ին ամբողջ աշխատակազմն այստեղ էր և հիմնարկում մնացել էին մի քանի հերթապահեր, ոչ ոքի մտքով չի անցել կազմել ցուցակ, թե ով է գնացել հրապարակ՝ աջակցելու մեր ժողովրդին, մեր հեղափոխությանը, իսկ մեր ակցիայի դեպքում պահանջ են ներկայացրել, որ ցուցակ ներկայացվի՝ պատժամիջոցներ սահմանելու համար»-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին աշխատակիցներից մեկը։

Նա նաև հայտնեց, որ ղեկավարության կողմից պահանջ է եղել նաև հավաքել բոլոր աշխատակիցների անձնական հասցեները, սակայն հայտնի չէ, թե ինչ նպատակով։

«Նախարարության ներկայացուցիչը չհիմնավորված սպառնալիքներ է հնչեցրել։ Երբ մենք աշխատանքից ազատման դիմում գրեցինք, բավականին արագ հայտնվեց Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն ու հայտարարեց, որ բժիշկների խմբակային դիմում գրելը քրեորեն հետապնդելի է։ Մենք ասացինք, որ հոդվածը մատնանշի, իսկ նա սկսեց շտկել իր խոսքերը»,-պատմեցին ակցիայի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.