Ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն. ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված անհամապատասխանություններ է ֆիքսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին:

«Ձվի գինը շուկայում վերջին ամիսներին բավականին նվազել է։ Փոքր տնտեսվարողները բողոքում են, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում, եւ այս իրավիճակն ստեղծել են խոշոր տնտեսվարողները՝ փոքրերին շուկայից դուրս մղելու համար։ Շուտով խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն։ Ձվի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. չնայած արդեն ֆիքսել ենք՝ չկա մեծ քանակի գերարտադրություն, այսինքն՝ այն քանակի, ինչպես ներկայացնում են որոշ տնտեսվարողներ»,- ասաց նա:

 

Նրա խոսքով՝ ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ հավերի անկում չի եղել վերջին երկու տարիներին։ Սակայն այն, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, աբսուրդ է, եւ ՏՄՊՊՀ-ն շուտով կպարզի՝ որն է դրա պատճառը։

Գեւորգյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունում բանակցություններ են ընթանում, որպեսզի ստեղծվի ձվի վերամշակման գործարան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.