Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․

Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ 

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ՝ պատմական Հայաստանի  հուշարձանների մասին պատմական տվյալները ներկայացնելով ոչ միայն հայ, այլ նաեւ միջազգային հանրությանը։

 

Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.