Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաժակ Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 AD 646 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սուրիկ Ա-ի վարած Opel Astra մակնիշի 36 ԼR 658 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.