Պետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան

«Եթե դրամահավաքը եղել է միայն հանրաքվեի համար, բնականաբար, մնացած 105 միլիոն դրամը պետք է վերադարձվի պետբյուջե կամ վերադարձվի նվիրատվություն կատարողներին, իսկ եթե դրամահավաքը, ինչպես պարոն Փաշինյանն էր նշել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է, այդ դեպքում ամբողջ գումարը կարող է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը հետո կորոշի, այդ գումարից հատկացնի «Այո»-ի շտաբին, թե ՞ այլ հանգանակություն կարվի արդեն այդ 100 միլիոն դրամի համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նախօրեին անցկացրած դրամահավաքին։ 

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ քարոզչական հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը։ Նշված գումարը գերազանցելու դեպքում միջոցները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Մինչդեռ «Դվին» հյուրանոցում անցկացված դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 205 մլն 560 հազար դրամ: Ըստ «Այո» քարոզչական կողմի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի, եղել են նաեւ փոխանցումներ, որոնք արտացոլված չեն վերոնշյալ գումարում։

Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա, որն ըստ մամուլի հրապարակումների, ուղարկվել է գործարարներին, նշված է, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին, մինչդեռ երեկ իր ֆեյսբուքյան գրառման մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը, նվիրատվության որոշ մասն էլ ուղղվելու է «Այո» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։

Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագրում» «Հանրաքվեի մասին» օրենքի համապատասխան դրույթին միայն վերջին պահին են ուշադրություն դարձրել եւ ըստ այդմ, փոխել են դրամահավաքի նպատակը։ Եվ չի բացառվում, որ նվիրատուների մի մասը, ըստ էության, մոլորության մեջ է հայտնվել, քանի որ կարծել է՝ նվիրատվությունն անում է հանրաքվեի համար։

Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հրավիրատոմսը պաշտոնական փաստաթուղթ չէ եւ այստեղ, նրա կարծիքով, խնդիր չկա։ Խնդիրն, ըստ Հոկտանյանի կարող է այլ տեղ լինել։ Պետք է հասկանալ է ովքեր են նվիրատուները։

«Կոռուպցիոն ռիսկերը այլ տեղ պետք է փնտրել՝ թե ովքե՞ր են նվիրատվություն արել, ինչպես եղավ նույն Կամազների պատմության դեպքում, ինչպես լինում էր Սերժ Սարգսյանի տարիներին։ Պետք է պարզել, թե ովքեր են նվիրատվություն անողները եւ հետո ի՞նչ են նրանք ստանում»,-նկատեց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով. «Եթե իսկապես ձեռներեցները կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ խոշոր սեփականատերերն են արել նվիրատվությունները, պետք է տեսնել, թե նրանք այլ խնդիրներ կունենա՞ն , օրինակ, հարկերի վճարման եւ այլ հարցերում»։

Նշենք, որ համահավաքի մասնակից նվիրատուների անուններն ու նվիրաբերված գումարների չափը դեռ չեն հրապարակվե

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.