Գետնանցումում միանգամից թռցրել է արծաթյա 5 վզնոց. Հաջորդ օրը նույնպես փորձ է արել ու բռնվել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 25-ին, ժամը 11.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երվանդ Քոչարի փողոցից բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 20-ի ժամը 11.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով վաճառողի անուշադրությունից, Հյուսիսային պողոտայի գետնանցումի ոսկյա եւ արծաթյա իրերի վաճառակետից գողացել է ցուցափեղկին դրված արծաթյա հինգ վզնոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա փետրվարի 21-ին, ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, նույն վաճառակետից փորձել է գողանալ վզնոցներ, սակայն բռնվել է աշխատակցի կողմից:

Գողության եւ գողության փորձի մասին նախկինում չի հայտնվել:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր

 

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.