Ավտովթար Արմավիրի մարզում. 60–ամյա վարորդը «Կարմիր կամրջի» մոտ, կողաշրջվել է.

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գուրգեն Մ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 592 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի ՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքերում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Մայրանուշ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորը վարորդի կինն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/02/26/1148392/

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.