Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ՏԿԵՆ տեղեկացնում է. 

Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառը անձրև։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ 

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 9 30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է ձյուն, որի պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.