Նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել

Չինաստանում մշակվել է պատվաստանյութ, որը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում ցույց է տվել արդյունավետություն:SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
 
Նա նշել է, որ դա նախնական է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ և կատարելագործում:
 
Դեսպանը հայտարարել է նաև դեղերի ցանկի ձևավորման մասին, որոնք արդյունավետորեն պայքարում են կորոնավիրուսի դեմ:

«Չինական դեղամիջոցները ցույց են տալիս ավելի քան 85%, որոշ տարածքներում ավելի քան 90% արդյունավետություն»,- ավելացրել է նա:

Նաև Չժան Հանհուեյը կարծում է, որ վիրուսը կարող է առաջանալ վայրի կենդանիներից: Այն վարկածը, որ հիվանդության տարածողը չղջիկն է, ստուգվում է, բայց դեռ հաստատված չէ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.