Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է

Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում կառնավալի մասնակից բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում է Bild պարբերականը ։

Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ են ստացել ։  Ինչպես հաղորդում է Frankfurter Rundschau պորտալը, ականատեսների մոտ տպավորություն է ստեղծվել, որ վարորդը նպատակաուղղված կերպով ուղեւորվել է երեխաների կողմը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14 ։ 30-ին։  Ի սկզբանե հաղորդվել էր 15 տուժածների մասին, որոնց թվում երեխաներ կան: Վարորդը ձերբակալվել է, սակայն այս պահին պարզ չէ՝ դա դժբախտ պատահար էր, թե հարձակում ։

Մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.