Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Golf-ն ու Opel Astra-ն

Այսօր` փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից դեպի Մալականի այգի տանող ճանապարհահատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Golf մակնիշի 33 MM 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 91 QO 444 համարանիշի ավտոմեքենաները։

 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն այս պահին հրաժարվում են բժշկական օգնությունից։

Վթարի մասին տեղեկացվել է արդեն Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցելու են ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որպեսզի ժամանեն ՃՈ տեսուչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ