Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև:

 Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                 14.50C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -0.30C

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.