Հպարտություն կա, որ նման մարդիկ կային ու նրանց հետ շփվելու, աշխատելու հնարավորություն է եղել. Վիգեն Ստեփանյան

Թող ոչ ոք չնեղանա, ես Մանարյանին չեմ կարող համեմատել որևէ մեկի հետ։ Այդ սերնդի, տարիքի արվեստագետները նախ և առաջ անհատականություն էին, ոչ ոքի նման չէին։ Նրանք կարողանում էին ստեղծել միայն իրենցը և հենց իրենցով էին իրենց ճանաչում։ Այս մասին այսօր Մանարյանի հոգեհանգստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Նա նշեց՝ ցավալի է, որ նման մարդիկ հեռանում են, բայց նաև հպարտություն կա, որ նման մարդիկ կային ու նրանց հետ շփվելու, աշխատելու հնարավորություն է եղել։

Հարցին, հիմա նրա մասշտաբի մտավորական ունի՞ Հայաստանը, Ստեփանյանը պատասխանեց. «Դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև այնպես ստացվեց, որ գոնե ավագ սերունդը հիմա շատ մոտ չէ կառավարական ծրագրերին, կառավարական միջոցառումներին, տեղը երիտասարդներինն է, և դա շատ լավ է։ Իրոք, այդպես էլ պետք է լինի։ Բայց նրանք դեռ երիտասարդ են, կյանքի փորձ է պետք։ Կարծում եմ և հույս ունեմ, որ մենք էլ պետք ենք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.