Բրիտանուհին դատարանում խոստովանել Է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրությունը

Այդ մասին 36-ամյա Սաֆյա Ամիրա Շեյխը հայտնել Է այն ունկնդրումների ժամանակ, որոնք փետրվարի 21-ին տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական քրեական դատարանում:
 
Ինչպես ասվում Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սքոթլենդ-Յարդը, կինը, որն ապրում Էր Լոնդոնի մերձակա Հեյս փոքր քաղաքում, իրեն մեղավոր Է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու եւ ահաբեկչական հրապարակումներ տարածելու մեջ: Շեյխին առաջադրված մեղադրանքների համաձայն, նա կապեր Է հաստատել մի մարդու հետ, որը կարող Էր նրա համար պայթուցիկ սարք պատրաստել, ինչպես նաեւ ուսումնասիրել Է տաճարն ու այն հյուրանոցը, որի անունը չի նշվում, իր ծրագրերն իրագործելու նպատակով:
 
Դրա հետ մեկտեղ կինը պատրաստվում Էր հավատարմության երդում տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարվել Է դատարանում, Շեյխը նաեւ Telegram-ի միջոցով ահաբեկչական փաստաթղթեր Է տարածել 2019 թվականի օգոստոս եւ հոկտեմբեր ամիսների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Դատավոր Նայջել Սուինին, որը քննում Է գործը, որոշում Է կայացրել՝ անցկացնել մեղադրյալի հոգեբուժական փորձաքննություն: Դրա արդյունքները պետք Է հայտնի լինեն մինչեւ ապրիլի 3-ը: Շեյխի դատավճռի հրապարակումն սպասվում Է մայիսի 11-ին: Դատավճռին կինն սպասելու Է բանտարկության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.