Լևոն Քոչարյանը չի պատրաստվում միանալ «ոչ»-ի քարոզին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել է, որ չի պատրաստվում աջակցել «Ոչ»-ի քարոզին։

«Այս հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ։ Ի սկզբանե՝ սա շատ մեծ հիմարություն է, որն արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Դիտարկմանը, թե իշխանություններն ասում են ներկայիս ՍԴ-ն կախում ունի նախկին իշխանություններից՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Իրենք շատ բան են ասում։ Իրենք ամեն կերպ ուզում են արդարացնել, իրավական հիմք տալ իրենց ապօրինի գործողություններին՝ ամեն անգամ շեշտելով, թե ժողովուրդն այսպես, ժողովուրդն այնպես, ժողովրդի պահանջն է։ Դա բացարձակ սուտ է, ժողովուրդը նման պահանջ չունի»։

Քոչարյանի խոսքով, ժողովուրդը նորմալ չգիտի, թե ՍԴ-ն ինչ գործառույթներ ունի և դա նորմալ է, որ չգիտի։

«Ժողովրդին հուզում է տեսախցիկների հարցը, բալային համակարգը, մյուս այն բաները, որոնց դեպքում չգիտեմ ինչու ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում։ Այսինքն` իրենց ինչ պետք է վերագրում են ժողովրդին, թե ժողովրդին է պետք»,-նշեց Լևոն Քոչարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.