Փաստաբաններին փորձում են ճնշել և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես. Հայկ Ալումյան

Փաստաբաններին փորձում են ճնշել և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես։ Այս մասին «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկմանն ասել է փաստաբան Հայկ Ալումյանը։

«Բարոյական և ֆիզիկական ճնշումների նպատակն է կոտրել մեր կամքը և կոտրել մեր ցանկությունը, հնարավորությունը՝ քրեական գործերով պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալ մեր վստահորդներին »,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ դա պետք է շատ լուրջ գնահատականի արժանանա։
Ալումյանը կարևորեց, որ այդ խնդիրը բարձրաձայնվում է, բայց խնդրի լուծման ճանապարհներ չգտնելու դեպքում կես ճանապարհին կկանգնեն։

Բացի այդ՝ փաստաբանը նաև հիշեցրեց դեպքերը, երբ իշխանությունները միջամտում են փաստաբանների և վստահորդների հարաբերությունների մեջ, այսինքն՝ գաղտնալսում են, կոտրում են էլեկտրոնային գրագրության հասցեն՝ իրենց համար մատչելի դարձնելով ամբողջ տեղեկատվությունը, որն ունենում են փաստաբանները։

«Հաշվի առնելով նաև, որ մեր էլեկտրոնային հասցեները հաճախ փոխկապակցված են նաև մեր մնացած հաղորդակցման միջոցների հետ՝ ֆեյսբուք, վոթսափ, ապա դա առավել ևս, ամբողջությամբ մեր ունեցած ինֆորմացիան դարձնում է պետության համար մատչելի »,- նշեց Ալումյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.